Պաշտոնական

Աջ ղեկով մեքենաներ հնարավոր կլինի ներկրել մինչեւ 2019թ. մարտ 1-ը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հնարավորություն ընձեռել մինչեւ 2019թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան եւ մինչեւ 6 ամիս ժամկետում դրանք փոխարինել ձախակողմյան ղեկային համակարգով։ 

Նոր կարգավորման համաձայն՝ այնուհետ այդ մեքենաները պետք է մաքսազերծվեն, հաշվառվեն ոստիկանությունում եւ արդեն կարող են ազատորեն շահագործվել Հայաստանի տարածքում:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդգծել է, որ 2019թ. մարտի 1-ից հետո կարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան։

Առնչվող Հոդվածներ