Հասարակություն

«Առանց արցունքների անհնար է նայել այդ ամենին». Սոբչակին հուզել ու վրդովեցրել է Փարիզի ներկա վիճակը (լուսանկար)

Ռուս հաղորդավարուհի, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակը Փարիզ այցի վերաբերյալ Instagram-ի իր էջում խորը հիասթափություն է հայտնել ու հայտարարել, որ նա «ատում է այն ամենը, ինչ այժմ կատարվում է Ֆրանսիայի հետ»:

«Պաշտում եմ Ֆրանսիան: Եվ ատում այն ամենը, ինչ այժմ կատարվում է նրա հետ: Անօթևաններ, կեղտ ու առնետներ հենց քաղաքի կենտրոնում: Առանց արցունքների անհնար է նայել այդ ամենին: Տուն եմ ուզում: Եվ լավագույն պատասխանը, թե ինչու ես չեմ սիրում սոցիալիզմը, Փարիզի 10 տարի առաջվա և այժմյան լուսանկարներն են»,- նշել է Սոբչակը:

Ռուս հաղորդավարուհուն հատկապես բարկացրել է Փարիզի Աստվածամոր տաճարի՝ գիշերային լուսավորության բացակայությունը: Սոբչակը «Մթության մեջ կանգնած Նոտղը Դամի» հետ կապված հայտնել է իր խիստ զարմանքն ու վրդովմունքը:

Առնչվող Հոդվածներ