Մամուլ

Առաջիկայում քաղաքացիներին կպարտադրեն կրել միմիայն բժշկական դիմակներ, որոնք ավելի թանկ են. «Իրավունք»


Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 25-ից հանրային բաց եւ փակ բոլոր տա­րածքներում դիմակ կրելը պարտադիր է: Իսկ ահա բոլոր նրանք, ովքեր դիմակ չեն կրում, տուգանվում են՝ սկսած 10 հազար դրամից: Այսօրինակ որոշումը, ինչ խոսք, շատերի զայրույթն է շարժել, սակայն ամենավատը դեռ առջեւում է:

Մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ առողջապահության նախարարությունն ու պարետատունը համատեղ քննարկում են իրականացնում այն մասին, որ այսուհետ քաղաքացիները պարտադիր կեր­պով պետք է կրեն միմիայն հատուկ բժշկական դիմակներ, որոնք ավելի թանկ արժեն, քան սովորական դիմակները: Մեր աղբյուրը հայտնում է, որ առաջիկա ամս­վա ընթացքում հավանաբար որոշումն ու­ժի մեջ կմտնի:

Առնչվող Հոդվածներ