Հասարակություն

Առաջնագծում կրակոցներն ավելացել են:

Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում էլ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց: Նման տվյալներ է հրապարակել Արցախի ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-նշում են Արցախի ՊՆ-ից։

Համեմատության համար նշենք, որ նախարոդ շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 24-ից  մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:

Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում էլ  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ,  հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց։

Արձանագրենք, հրադադարն ավելի շատ են խախտել։

Առնչվող Հոդվածներ