Պաշտոնական

Առաքելական Եկեղեցին ձեզ համար ԱԺ-ն չէ, որ ինչպես ուզեք՝ արտահայտվեք. քահանան՝ փոխնախարարի գրառման մասին

Տեր Եփրեմ քահանա Հարությունյանն անդրադարձել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի Ժ/Պ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառմանը: Վերջինս խեղաթյուրել է «Հայր մեր» աղոթքը և այն վերածել հումորի:

Տեր Եփրեմ քահանա Հարությունյանն այս առնչությամբ գրել է.

«Եվ մենք թեկուզ և հումորով կատարված այս գրառումը, ինչպես որ հեղինակն է ասում, պիտի հանդուրժե՞նք սիրելի իմ քրիստոնյա հավատավոր ժողովուրդ։ Պիտի լռենք ու ձայն չհանե՞նք։ Ինչպե՞ս կարելի է հումորային մոտեցում ունենալ մի աղոթքի նկատմամբ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շուրթերից է դուրս եկել և այդ իսկ պատճառով էլ կոչվում է Տերունական Աղոթք, աղոթք որ համայն քրիստոնյա աշխարհի գլխավոր աղոթքն է…

Եվ գիտե՞ք թե ով է գրառման հեղինակը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարի պաշտոնակատար ոմն Արմեն Փամբուկչյան։ Այո, չգիտեմ ում համար ինչպե՞ս, բայց ինձ համար ոմն…

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանական էշելոնում գտնվող, կամ ավելի ճիշտ կլինի ասել ժողովրդի աջակցությամբ հայտնված նորաթուխ, նորելուկ ղեկավար անձեր սանձարձակ կերպով արտահայտություններ են անում։

Հիշե՛ք, մտաբերե՛ք և երբեք չմոռանաք, որ մեր Քրիստոնեական հավատքը և մեր Ազգային Առաքելական Եկեղեցին ձեզ համար Ազգային Ժողովը չէ, որտեղ և որի, նաև մեկդ մյուսի մասին ինչ ուզում խոսում եք և արտահայտվում։ Սա վերաբերում է նաև ձեզ Արմեն Փամբուխչյան։ Աստծո, Նրա հանդեպ ունեցած մեր Քրիստոնեական հավատքի և Հայ Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ դուրս եկած որևիցէ մեկը մինչև այսօր չի՛ շահել ու չի շահելու…

Ապավինե՛ք Աստծո ներմանը և ողորմություն խնդրեք ձեզ համար»։

Ստորև՝ Արմեն Փամբուխչյանի գրառումը.

Առնչվող Հոդվածներ