Առողջություն/Բժշկություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին. ՀՀ առողջապահության նախարարություն (լուսանկարներ)

Նիդերլանդների հետ գործակցությունն ամուր է, ծրագրերը` շարունակական: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար:

Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով: «Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը ստեղծված իրավիճակից` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի, թե՛ պատերազմի առումով:

Շնորհավորում եմ համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում նույնիսկ լոքդաունների պայմաններում վարակի աճող ցուցանիշները` Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման», — ասել է Նիկո Սխերմերսին և բարձր գնահատել Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, աշխատանքի թափանցիկությունը, հատկապես COVID-19-ի ցուցանիշների առումով:

Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/3579

Առնչվող Հոդվածներ