Սպորտ

Ավելի քան 300 մարզիկ մասնակցել է կապիտան Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշամրցաշարին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ «Միկա» մարզադահլիճում անցկացվել է ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին նվիրված թեքվանդոյի անդրանիկ հուշամրցաշարը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցել է մայրաքաղաքի, Հայաստանի և Արցախի ավելի քան 300 մարզիկ: Ներկա են գտնվել Արմենակ Ուրֆանյանի մայրը, մարզիչը, քառորյա պատերազմի մասնակիցներ և մի շարք այլ անձինք:

Առնչվող Հոդվածներ