Ժամանց

Ավստրալիայում բնակիչների շներին կերած 600 կիլոգրամանոց կոկորդիլոսին բանտախուց են տեղափոխել:

Ավստրալիայում Տիվի կղզիախմբի Բաթերսթ կղզու Վուրումիյանգա բնակավայրում տեղի իշխանությունները բռնել և բանտախուց են տեղափոխել 600 կիլոգրամանոց կոկորդիլոսին, որը կերել է տեղի բնակիչների շներին, հաղորդում է 9 News-ը:

Տարվա ընթացքում կոկորդիլոսը շարունակաբար ահաբեկել է կղզու բնակիչներին: Այդ ընթացքում նա հասցրել է 12 շուն ուտել և հարձակվել ձկնորսներից մեկի վրա:

Տեղի բնակիչները բազմաթիվ բողոքներ են ներկայացրել ոստիկանական բաժանմունք, որից հետո երկկենցաղին բռնել և բանտախուց են տեղափոխել:

Ավելի ուշ կոկորդիլոսին մասնագիտացված ֆերմա են տեղափոխել: Մասնագետների խոսքով՝ այն դեռ մոտ 50 տարվա կյանք ունի:

 

Առնչվող Հոդվածներ