Տնտեսական

Ավտոմաքսատան աշխատանքային ժամերը երկարաձգվել են:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2018-ին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազ. ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազ-ի: 

«Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը եւ հանգեցրել է հավելյալ հերթերի եւ կուտակումների:

Մինչեւ հարցի հիմնովին կարգավորումը՝ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում եւ մաքսային կետերում:

Փաստացի վերացվել է մաքսային ձեւակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը եւ ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները կարող են կատարվել Հայաստանում գործող 5 մաքսատներից եւ 6 մաքսային կետերից ցանկացածում»,- ասված է հայտարարությունում:

ՊԵԿ-ը հայտարարում է նաեւ, որ հերթերից խուսափելու նպատակով, մինչեւ 2018թ. դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-21:00:

Առնչվող Հոդվածներ