Պաշտոնական

Ավտոմեքենաների մաքսային արժեքի հաշվիչը կգործի հունվարի 1-ից:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել եւ հաշվարկել ներմուծվող ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարի չափը:

ՊԵԿ-ում ընդգծել են, որ իրականացվել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ:

«Անձնական օգտագործման նպատակով ներմուծված ավտոմեքենաների (բացառությամբ մինչեւ 2019թ. հունվարի 1-ը ձեռք բերված ավտոմեքենաները) մաքսային ձեւակերպումների վճարման ենթակա գումարի չափը հնարավոր կլինի պարզել ՊԵԿ պաշտոնական կայքէջի՝ «Ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» ենթաբաժնի արժեքային ցուցիչներով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Առնչվող Հոդվածներ