Արտակարգ դեպք/Պատահարներ

Ավտովթար Արարատի մարզում. КамАЗ-ը տապալել է էլեկտրասյուներն ու երկաթբետոնե արգելապատնեշները՝ հայտնվելով հողամասում. shamshyan.com

Մարտի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի 92 VV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և էլեկտրասյանը, կոտրել ու տապալել դրանք և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով էլեկտրաենթակայանի ցանցին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Էլեկտրասյան ընկնելու հետևանքով վնասվել է նաև այդ պահին ճանապարհով անցնող քաղաքացու Mercedes մակնիշի ավտոմեքենան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


Առնչվող Հոդվածներ