Արտակարգ դեպք/Պատահարներ

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր. shamshyan.com

Մարտի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Toyota մակնիշի 35 GG 119 համարանիշի և Opel մակնիշի 34 TQ 872 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները:

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Առնչվող Հոդվածներ