Արտակարգ դեպք/Պատահարներ

Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը հայտնվել է Տանձուտ գետում, կան տուժածներ. shamshyan.com

Մարտի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ին սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մհեր Մանուչարյանն իր վարած Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մանուչարյանն ու նրա ուղևոր, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Թաթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի փրկարարները, և օպերատիվ են գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մանուչարյանը աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր է, իսկ Ա. Թաթոյանը՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով կապիտան է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Առնչվող Հոդվածներ