Հասարակություն

Արարատի մարզպետն իր քրոջ ամուսնուն տեղավորել է աշխատանքի:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ: Ինքը՝ 32 ամյա Սահակ Առաքելյանը, ով մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել, հերքում է իր նշանակման գործում մարզպետի «ամագ» ունենալու հանգամանքը:

168.amի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա, զուտ պետությանն օգտակար լինելու անհագ մղումով դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որպեսզի գա ու ժողովրդին ծառայի: Կառավարման փորձի պակասից չկոմպլեքսավորվող նորահայտ պաշտոնյան վստահեցնում է՝ փողի խնդիր չունի, ասում է ՝ «Մոսկվայում թողել եմ քարի 2 սեփական արտադրամասս ու ավտոտեխսպասարկման բիզնեսս, եկել եմ, որպեսզի ծառայեմ ժողովրդիս»:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ պետությանն ու ժողովրդին ծառայելու սուրբ գործը չսկսել ավելի բարձր իրավասություն ունեցող օղակներից, մանավանդ, որ աներորդի Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզպետարանում իր նշանակումից հետո աշխատակազմի ղեկավարի հաստիքը թափուր է մնացել, Սահակ Առաքելյանն այսպես պատասխանեց.

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ պետությանն ու ժողովրդին ծառայելու սուրբ գործը չսկսել ավելի բարձր իրավասություն ունեցող օղակներից, մանավանդ, որ աներորդի Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզպետարանում իր նշանակումից հետո աշխատակազմի ղեկավարի հաստիքը թափուր է մնացել, Սահակ Առաքելյանն այսպես պատասխանեց.

«Որովհետև փորձի ու գիտելիքների պակասի հարց կա, ի վերջո, պետական համակարգում պետք էր սկսել մի տեղից»:

Սահակ Առաքելյանը դեռևս պատկերացում չունի, թե ինչ է անելու, որպեսզի հաջողի գործում։ Անցյալ ուրբաթ նշանակվելուց հետո հասցրել է միայն խնդիրները գույքագրել:

Ի դեպ, Սահակ Առաքելյանը մարզպետի բարեկամների շրջանում միակը չէ, ով անուղղակիորեն օգտվել է նրա հետ ունեցած ազգակցական կապերի հանգամանքից: Կայքի տեղեկություններով՝ Գարիկ Սարգսյանը մարզպետ նշանակվելուց հետո իր հետ մարզպետարան է բերել առնվազն 3 բարեկամների: Մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով միաժամանակ կատարում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, նշանակված է մարզպետի խորհրդական, մարզպետի օգնականի հաստիքը զբաղեցնում է Գարիկ Սարգսյանի քեռու տղան՝ Գևորգ Մանուկյանը, իսկ փոխմարզպետներից մեկը մարզպետի կնոջ հորեղբոր աղջկա ամուսինն է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Առնչվող Հոդվածներ