Քաղաքականություն
Արարատ Միրզոյանը 131 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ:


ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ նախագահի ընտրության արդյունքները:
Հովակիմյանը նշեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 132-ը: Արարարտ Միրզոյանը ստացել է 131 կողմ քվե, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց այս քվեների համար, ասաց, որ դա չափազանց պարտավորեցնող է: «Այժմ մոտենալու եմ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեմ»,- ասաց նա:
