Քաղաքականություն

Արա Բաբլոյանը հեռանում է քաղաքականությունից` ամբողջությամբ վերադառնալով բժշկություն և առողջապահություն:

Ըստ Factor.am-ի հայտնած տեղեկությունների, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին` վերադառնալով առողջապահական համակարգ և այնտեղ շարունակել իր մասնագիտական գործունեությունը:

Analitik.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, դա պարոն Բաբլոյանի անձնական որոշումն է. «Իմ ունեցած տեղեկություններով, պարոն Բաբլոյանը մտադրություն ունի ամբողջությամբ վերադառնալ բժշկություն և առողջապահություն: Վերադառնալը մի քիչ տեղին չէ, որովհետև նա երբեք չի էլ կտրվել իր մասնագիտությունից, պարզապես հիմա որոշել է ամբողջությամբ անցնել բժշկական ու առողջապահական աշխատանքների»:

Առնչվող Հոդվածներ