Հասարակություն

Արթուր Աբրահամը սատարում է Առաքել Միրզոյանին

Աշխարհի ուժեղագույնը սատարում է ընկերոջը։ Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը տեսաուղերձ է հղել, որով հայտնում է՝ սատարում է Առաքել Միրզոյանին։ «Ես Առաքել Միրզոյանին ճանաչում եմ վաղուց։ Մենք գրեթե միասին ենք անցել մեր մարզական ճանապարհը, միասին ենք հաղթանակներ տոնել։ 2009 թվականին նա դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, իսկ ես նվաճեցի աշխարհի չեմպիոնական տիտղոսը»,- նշում է Ա․ Աբրահամը, շարունակելով Առաքել Միրզոյանը ոչ միայն լավ մարզիկ է, այլ նաեւ՝ լավ մարդ։

«Այսօր նա փորձում է իրեն դրսեւորել նաեւ քաղաքականության մեջ, դրա համար ես շատ ուրախ եմ, ու վստահ, որ նա իր փորձը նույնպես հաղթանակով կավարտի։ Սիրելի իմ հայ ժողովուրդ վստահեք պատգամավորի մեր թեկնածուին, ու իմ լավ ընկեր Առաքել Միրզոյանին»,- եզրափակում է Արթուր Աբրահամը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հայտնի մարզիկ, Առաքել Միրզոյանն առաջադրել է իր թեկնածությունը «Իմ քայլը» դաշինքից Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6-րդ ընտրական տարածքում: Նա Աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի որդին է։

Առնչվող Հոդվածներ