Հասարակություն

Արմավիրում 15 տարեկան աղջիկը հղի է:

Արմավիրի մարզի գյուղերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայիտեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը` 33-ամյա տղամարդ, կնության է առել 15 տարեկան մի աղջկա, որն ապրել է մի  քանի գյուղ այն կողմ։

Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին, և անչափահասն արդեն երեխայի է սպասում։

Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։

Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։

Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։

Առնչվող Հոդվածներ