Սպորտ

«Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ (տեսանյութ):

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան դերբին: «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Տոտենհեմի» հետ:

Էմերիի թիմի կազմում հաշիվը բացել է Աարոն Ռեմսին: Պոչետնիոյի ֆուտբոլիստներից էլ հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Հարի Քեյնը` հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Հավելենք, որ ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին էլ դաշտից հեռացվել է Լուկաս Տորեյրան:

Այս խաղից հետո «Արսենալը» 57 միավորով 4-րդն է: «Տոտենհեմը» 61 միավորով 3-րդ տեղում է:

Առնչվող Հոդվածներ