Սպորտ

Արսենալ-Ղարաբաղ խաղին Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան:

Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի վերջնամասում Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն՝ Սպարտակը, ժամանել է Հայաստան:

Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր-նախագահ Սերգեյ Ջանջոյանը լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից և հետևյալ գրառումը կատարել. «Արժանի ընդունելություն մեր տղուն: Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Սպարտակը Հայաստանում է»:

Հիշեցնենք՝ Սպարտակը վազել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, որը նստած է եղել պահեստայինների նստարանին, սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել էին:

Առնչվող Հոդվածներ