Արտակարգ դեպք/Պատահարներ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են բեռնատար գնացքն ու «Վազ 21011»-ը. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի 560 կմ պիկետ 3-րդ հատվածում՝ Արարատ քաղաքի գծանցումում, բախվել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ներսիսյանի վարած գնացքը և Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Արսենյանի վարած Վազ 21011 մակնիշի 34 ՍZ 554 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Արսենյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առնչվող Հոդվածներ