Արտակարգ դեպք/Պատահարներ

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը կասկածվում են 31-ամյա հարսին դաժան ծեծի ենթարկելու մեջ. հարսը տեղափոխվել է հիվանդանոց:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետի տեղակալ Բախտագյուլյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Օվսաննա Դիլանյանն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է իրենց հսկողության տակ: Գորիսի ոստիկանները պարզել են, որ Օ. Դիլանյանին ծեծի է ենթարկել ամուսնու հայրը՝ 55-ամյա Զավեն Ջավահիրյանը, նրա կինը՝ 54-ամյա Նազիկ Հովսեփյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկը գործի է դրել կոշիկ հագնելու թիակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովսեփյանն աշխատում է Վերիշեն գյուղի մշակույթի տանը՝ որպես ակումբավար:

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակից է եղել նաև Օ. Դիլանյանի ամուսինը՝ Սևակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առնչվող Հոդվածներ