Արտակարգ դեպք/Պատահարներ

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները «պատանդ են մնացել»:

«Արդեն 3-4 օր է, անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Անգամ սնունդի կարիք ունենք: Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում:

Թողնեք, Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունը ամպագոռգոռ հայտարարություներ տարածի, թե ամեն ինչ անում են մեր՝ հայաստանցիներիս համար, Վերին Լարսում խնդիրներ չունենալու համար: Եթե այս ձևի եք աշխատելու, վայ մեզ: Ռուսական սահմանապահները մեքենաների հերթը առաջ գցելու համար գումարներ են պահանջում:

Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից: Հետո էլ Հայաստանի կառավարությունը ասում է, թե կոռուպցիա չկա: Եթե ուզում են համոզվել, թող հայտնի Դերվիշ Բաբայի շորերով գան ու իրենց կաշվի վրա զգան այս «բարդակ» վիճակը: Չնայած, ում ենք ինչ ասում. նրանք բացի տաք կաբինետներից ու փափուկ բազկաթոռներից, ոչինչ չգիտեն»:

Աղբյուր՝ shamshyan.com

Առնչվող Հոդվածներ