Uncategorized
ԱՐՏԱԿԱՐԳ ԼՈԻՐ։ Բերման է ենթարկվել՝ Գագիկ Խաչատրյանը


Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվեց հետևյալ տեղեկությունը՝․․․
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն․․․
Ըստ մամուլի հրապարակումների` 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն․․․
Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին…
Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երեւան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով`ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան եւ պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է․․․
Թե ֆորմալ առումով, ինչ գործի շրջանակներում են կանչել` այդ պահին դեռևս պարզել չէր հաջողվել․․․
Այսօր՝ մարտի 2֊ին, ոստիկանությունը բերման է ենթարկել Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ նրա թիկնազորի ուղեկցությամբ․․․
Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից․․․
Խաչատրյանկն բերման ենթարկելու պատճառը հենց թիկնազորի հետ շրջելն է եղել։