Քաղաքականություն

«Արցախը կորցնելու ենք». Գագիկ Ծառուկյան

«Այսօր ես այստեղ եմ՝ ասելու ճիշտը»,- Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ծանր վիճակ, տնտեսական ճգնաժամ, համավարակ, Արցախի պատերազմ, հողերի հանձնում, գերիներ, անհետ կորածներ, վիրավորներ… 2020թ. հունիսի 5-ին ասացի՝ անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, անփորձներն ի վիճակի չեն, Արցախը կորցնելու ենք: Սեպտեմբերին պատերազմը սկսվեց: Եթե խելք ունենային, քայլ կատարեին, նախապատրաստվեին, բանակցեին, այդքան զոհ չէր լինի»: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հարցրեց՝ կա՞ մարդ, որ վարկ չունի, հնչեց՝ ոչ: Ելույթի վերջում Ծառուկյանն ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու. «Փրկությունը՝ վայրկյան շուտ իրենց հրաժարական տալն է: Մենակ ամեն ինչ մի քիչ ուշանում է: Դուխներդ մի՛ գցեք, արտագաղթի ճանապարհը մի՛ բռնեք»:

Առնչվող Հոդվածներ