Համացանց

«Արցախի ճանաչումը արցախահայության խաղաղ ու անվտանգ կյանք միակ երաշխիքն է». Սերժ Թանկյան

Արցախի ճանաչումը՝ հայերի խաղաղ ու անվտանգ կյանքի միակ երաշխիք. այս կարծիքին է «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Երաժիշտն ակտիվորեն հետեւում է Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձություններին ու արձագանքում դրանց։

Թանկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով. «Արցախի ճանաչումը արցախահայության խաղաղ ու անվտանգ կյանք միակ երաշխիքն է։ Սենատի կողմից բանաձեւի ընդունումն առաջին քայլն էր։ Ժամանակն է, որ ազգային ժողովն «Այո» քվեարկի»»,- գրել է Թանկյանը՝ Արցախը ճանաչելու կոչ անելով

Գլխավոր լուսանկարը՝  @reellightpictures

Առնչվող Հոդվածներ