Քաղաքականություն

Արցունքներ ու օճառ՝ Ազգային ժողովում:

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությանը հարցը։

Այդ պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է իրեն «տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ» անվանող Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Իհարկե, պարզից էլ պարզ է, որ նախագահ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է, քանի որ այլ ելք չունի․ իր քաղաքացիության մասին բարաթը կամ այլ բան, տեսել է միայն Նիկոլ Փաշինյանը և հայտարարել, որ Ազգային ժողովում որպես ընդդիմադիր պատգամավոր սխալ էր անում, որ բարձրացնում էր «ցար նաստայաշի, իլի նենաստայաշի» հարցը։

Փաշինյանն ասել է, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ է և ինքը դա փաստող փաստաթուղթը տեսել է։

Գուցե, Արմեն Սարգսյանն այլ բան է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին՝ դրանով հանդերձ նրա ձեռքը տալով կոմպրոմատների մի թղթապանակ, ինչն էլ այսօր օգտագործում է՝ Փաշինյանն Արմեն Սարգսյանին պարտավորեցնելով իրեն դեմագոգ անվանող Վահե Գրիգորյանին՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրելի թեկնածուին, առաջադրել, որին էլ այդ պաշտոնում կկարգի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը։

Այսօր խորհրդարանում քառօրյան մեկնարկեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քննարկման հարցով և թվում էր՝ խորհրդարանական մեծամասնությունը պետք է այս թեկնածուին առաջադրեր դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների, Սահմանադրական դատարանում անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ լրջագույն հարցադրումներ ու լսեր, թե թեկնածուն ինչպես դրանց իրականացումը պատկերացնում։

Ակնկալվում էր նաև, որ իմքայլական օրենսդիրները պետք է նաև Վահե Գրիգորյանին հիշեցնեին՝ եթե Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, ապա ի՞նչ գործ ունի ինքն այսօր ԱԺ-ում և ինչպե՞ս կարող է ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվածի պաշտոնավարումը համարվել լեգիտիմ։

Բայց ոչ․ հերթական անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ձոներ ուղղեցին Վահե Գրիգորյանի համար, նրան նվիրեցին փառքի դափնիներ, կին պատգամավորներից ոմանք անգամ հուզվեցին։

Պաթոսախառն ելույթներ, արցունքներ ու հուզիչ ձևակերպումներ․ ահա այն ամենն, ինչ կարող էին Վահե Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ ասել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Լիլիթ Մակունցը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Այսօր այս կանանց խոնարհումի ու հերթական ինքնահաստատման օրն էր։

Նողկանք ու շատ օճառ՝ Ազգային ժողովում։

NEWSPRESS.am

Առնչվող Հոդվածներ