Պաշտոնական

Ափսոսում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք. Փաշինյանը՝ Պուտինին

Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը հետաքրքիր դրվագ է ներկայացրել Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների նախկին խոսակցությունից:

Հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը և սկսել է փաստարկներ ներկայացնել նրա ազատ արձակման և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Իր հերթին Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցել է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է:

Երբ Պուտինի փաստարկներն ավարտվել են, նա ասել է. «Դուք հասկանում եք՝ նա իմ ընկերն է», ինչին Փաշինյանը պատասխանել է. «Ափսոսում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք»:

Նյութի աղբյուր՝ asekose.am

Առնչվող Հոդվածներ