Արտակարգ դեպք/Պատահարներ

Բաղդադի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի․ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Բաղդադում կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 90 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ավելի վաղ Իրաքի ՆԳՆ-ն հայտնել էր, որ միջադեպի զոհ է դարձել 82 մարդ, ևս 110-ը տուժել են: Զոհվածների ընտանիքներին կվճարեն 10-ական միլիոն իրաքյան դինար (մոտ 7 հազար ԱՄՆ դոլար):

ԶԼՄ-ների տվյալներով ՝ «Իբն Ալ Խաթիբ» հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է եղել, մարդկանց մեծ մասը թունավորվել է շմոլ գազից:

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին պաշտոնից հեռացրել է առողջապահության նախարարին և Բաղդադի քաղաքապետին՝ կարգադրել նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնել:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Ձերբակալվել են հիվանդանոցի գլխավոր բժիշկը, անվտանգության ծառայության պետը և հոսպիտալի տեխնիկական ապահովման համար պատասխանատու անձինք։

Առնչվող Հոդվածներ