Uncategorized

Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողը հայտնաբերվել է, կասկածյալը կին է. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով ու կատարելով հսկայածավալ աշխատանքներ, հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, կասկածյալը կին է, ով աշխատում է Բաղրամյան 26-ում և նախաքննության շահերից ելնելով, կայքն այս պահին նրա ինքնությունը չի հայտնում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրել երկու տասնյակից ավելի քաղաքացիների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամներ:

Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները, հերթական անգամ մեկնելով Բաղրամյան 26 հասցե, 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուղափեղկի վրա հատնաբերել են գողացված հուշադրամները, ովքեր պարզում են, թե ով և ինչ եղանակով է գողացվածը հետ վերադարձրել Բաղրամյան 26:

Առնչվող Հոդվածներ