Պաշտոնական

«Բանակի որոշ գեներալներ վարում են մեքենաներ, որոնց գինը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է շրջված մեքենաների նոր մոդելի գինը»․ Վահան Բադասյան:

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

— Պարո՛ն Բադասյան, հերթականդժբախտ պատահարն է արձանագրվել, զինծառայողների տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, չորս զոհ ու վիրավորներ կան: Ընդհանրապես, նման դեպքերը պարբերաբար կրկնվում են, ո՞րն է պատճառը:

— Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին դժբախտ դեպք է: Չենք կարող ասել, թե սա օրինաչափ երևույթ է, հաճախ է կրկնվում: Դեպքը ողբերգական է, պատահար է, բայց հարցը պետք է խորքային դիտարկել: Ի՞նչ է տեղի ունենում. փաստորեն բանակում ծառայող գեներալները, իհարկե ոչ բոլորը, վարում են թանկարժեք մեքենաներ, որոնց գինը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է այդ շրջված մեքենաների նույնիսկ նոր մոդելի գինը: Դա մեր նախկին իշխանությունների ամոթն է, դրա հետևանքներն են:

Առնչվող Հոդվածներ