Սպորտ

««Բարսելոնան» և «Ռեալն» Իսպանիայի և Եվրոպայի լավագույն երկու թիմերն են». Սերխիո Բուսկետս

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կիսվել է Իսպանիայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում գրանցած ոչ-ոքիի (1:1) մասին կարծիքով:

«Ընդհանուր առմամբ, ոչ-ոքին օրինաչափ է: Թիմերն իրարից գլուխ հանեցին: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Հաղթելու շանսեր ունեին երկու թիմերն էլ: «Ռեալի» առաջ անցնելու հնարավորությունը 50 տոկոս է, չնայած նույնիսկ այն բանին, որ նրանք տանն են խաղալու:

Այսպիսի խաղերում չկա ֆավորիտ: «Բարսելոնան» և «Ռեալն» Իսպանիայի և Եվրոպայի երկու լավագույն թիմերն են: Պատասխան խաղն առավելագույնս հավասար կլինի»,- Բուսկետսին է մեջբերում El Chiringuito-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Առնչվող Հոդվածներ