Բարև իմ սիրելի հայրենակիցներ, թանկագին Էջմիածնեցիներ և աշխարհասփյուռ հայեր։

Բարև իմ սիրելի հայրենակիցներ, թանկագին Էջմիածնեցիներ և աշխարհասփյուռ հայեր։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեր նոր տարին։ Ամենաջերմ ու բարի մաղթանքներս Ձեզ, գալիք 2019 թվականին Ձեր ընտանիքներին ցանկանում եմ ամենալավն ու բարին։
Ես հավատում եմ, որ այս տարի կլինի նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ Հայաստանի համար։ Հավատում եմ, որ կգտնենք զարգացման նոր ուղիներ և այս տարին կդառնա համամարդկային ջերմ ապրումների տարի։
Որտեղ էլ, որ լինենք չմոռանանք,որ հայ ենք, միշտ բարձր պահենք հայի անունը։
Մեր երեխաներին, նոր սերունդներին մաղթում եմ առողջություն, հզորություն։ Ցանկանում եմ, որպեսզի աշխարհի բոլոր անկյունների հայերով միանանք և կարողանանք կառուցել ու շենացնել մեր պապերի երազած երկիրը։
Ես Ձեզ սիրում եմ և խոստանում եմ, որ շուտով աշխարհի հայերի հոգևոր կենտրոն Էջմիածինը ծաղկելու և հզորանալու է։ Շուտով յուրաքանչյուր հայ այցելելով Էջմիածին՝էլ ավելի է հպարտանալու մեր գեղեցիկ քաղաքով։ Կրկին անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ։
Այս գալիք նոր տարում բոլորին թող ուղեկցի հաղթանակը, թող բոլոր խնդիրները մնան անցյալում, թող այս ամանորը լինի ուրախ և հրաշքներով լի…
Շնորհավոր նոր տարի

Նմանատիպ գրառումներ