Մշակույթ

«Բացառիկ լուսանկար՝ Մշո ճառընտիրը, երկու մասերով, նկարված հենց Մշո Առաքելոց վանքում»:

Կարեն Մաթևոսյանի հրապարակումը.

«Բացառիկ լուսանկար՝ Մշո ճառընտիրը (հայերեն ամենամեծ ձեռագիրը), երկու մասերով, նկարված հենց Մշո Առաքելոց վանքում (երկու նշանավոր խաչքարերի դիմաց, որոնք հիմա գոյություն չունեն)։ Այն հրապարակված է RAA-ի «Եղեռն եղեռնից հետո» գրքում (էջ 334) վերցված է Սմբատ Տեր-Ավետիսյանի դիվանից, ժամանակը նշված է մոտավոր՝ 1900-1910-ական թթ.։ Սակայն ձեռագրի առկայությունը հավանաբար ճշտում է նաև թվականը՝ 1915։ Այդ ժամանակ թուրքերը կողոպտեցին վանքը, իսկ գերմանացիներն ավարի իրենց բաժինը կապեցին (կարծում եմ լուսանկարը նրանք են արել)։ Կողոպտված և Գերմանիա առաքվելիք գույքի մեջ էր նաև վանքի քանդակազարդ հայտնի դուռը։ 1916-ի ամռանը Բաղեշում (Բիթլիս) այս ամենն ընկավ հայ կամավորականների ձեռքը և հանձնվեց հայկական հնությունները փրկելու նպատակով այդտեղ գտնվող հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանին»։

Առնչվող Հոդվածներ