Բաց Նամակ

Բաց նամակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությանին. Անահիտ Մութաֆյան

Հարգելի Պարոն Նախագահ, այսօր Արցախն ու մայր Հայաստանը կանգնած է մեծ վտանգի առջև, վտանգ, որից խուսափել կարելի էր, բայց այս պահին ունենք այն ինչ ունենք։ Ձեր նախընտրական ելույթների ժամանակ բազմիցս նշել եք, որ ստորակետ առ ստորակետ համաձայն եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք այսօր դա տեսնում ենք, սակայն պատերազմական իրավիճակում քաղաքականությունը պետք է մղել ետին պլան և առաջնորդվել միայն երկրի շահերով։ Այսօր Արցախի ու արցախցու ճակատագիրը կախված է 18֊ից 20 տարեկան խենթ ու ուժեղ հայրենասեր զինվորներից, կամավոր մեկնած մեր տղաներից, բայց այդ տղաներին պետք են հասուն ու խելացի հրամանատարներ։ Բազմիցս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Դուք լինելով նոր Հայաստանի ջատագով Ձեզանից հեռու եք պահում 《նախկիններին》` գեներալներին, ովքեր մարտի դաշտում են ճերմակեցրել իրենց մազերը և իրենց անուն ազգանունից ավելի լավ են տիրապետում մարտավարությանը։ Հարգելի Պարոն Հարությունյան, դիմում եմ Ձեզ որպես հասարակ հայ կին, կին ով ուզում է ապրել ապահով երկրում, կին ով այլևս չի ուզում երիտասարդների մահեր ու ողբացող մայրեր տեսնել, կին ով երազանքներ ունի Ազատ Արցախի հետ կապված։ Խնդրում եմ Ձեզ կողքի դնել քաղաքականությունը, ստորակետներն ու մյուս բոլոր կետադրական նշանները և բռունցքվել մեր հաղթանակած գեներալների հետ։ Այդ դեպքում միայն հաղթելու ենք հեշթեգը կդառնա շոշափելի։

ՀՀ քաղաքացի Անահիտ Մութաֆյան

Առնչվող Հոդվածներ