Հասարակություն

Բաց նամակ Արարատի մարզպետ` Գարիկ Սարգսյանին

Բաց նամակ Արարատի մարզպետ` Գարիկ Սարգսյանին Հարգելի պարոն Գ․Սարգսյան Արարատի մարզի բնակիչ Անուշ Դավթյանը նամակ դիմումով գրել է Ձեզ: Ինչու՞ մինչ օրս չի ստացել պատասխան։ Դվին համայնքի բնակիչը ապրում է սոցիալապես անապահով պայմաներում: Ընտանիքի հայրը երկու անգամ ստացել է սրտի կաթված, մաշկի այրվածքներ, նա չի գտնվում առողջական լավ վիճակում և ի վիճակի չէ կատարել ֆիզիկական աշխատանք։ Նրան հատկացվող թոշակը ևս անհիմն պատճառներով հանվել է, բայց նա հինգ տարի շարունակ ստացել է առողջության համար թոշակ։ Կինը աշխատում է մաքրուհի, որի համար ստանում է` 30,000դրամ աշխատավարձ: Նա ևս ունի առողջական խնդիրներ և չի կարողանում ապահովել միայնակ ընտանիքի հոգսերը: Նրա համար ամենից կարևորը ընտանիքի համար առաջին օգնությունը դեղորայքն է, որը չի կարողանում ապահովել: Ինչպես նաև բժշկական հաստատությունների դիմելու և վիրահատությունների համար կուտակվել են պարտքեր և´ բանկերին և´ մտերիմ մարդկանց։ Անուշ Դավթյանը ունի բոլորիս աջակցության կարիքը ինչի համար էլ գրել է մարզպետարան դիմում խնդրանքով, որի պատասխանը եղել է, որ համայնքապետարանը տվել է 25,000 դրամ և մենք ոչ մի պատասխանատվություն չունենք։ Հարգելի մարզպետ եկեք կարգավորենք ընտանիքին հատկացվող թոշակի հարցը և եռամսյակը մեկ օգնության հարցը, որը պետությունը կարողանում է հոգալ։

 

 

 

 

 

Առնչվող Հոդվածներ