Հասարակություն

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին և Էդմոն Մարուքյանին։

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին և Էդմոն Մարուքյանին։
Մանուել Մանուկյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Պարո’ն Ծառուկյան և Պարո’ն Մարուքյան, ես, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, իմ կարծիքն եմ ասում այն ամենի մասին, ինչ կատարվում է Ձեր միջև։ Դուք,Ձեր անձնական հարցը բերելով այս հարթության վրա, ապացուցում եք, որ ժողովրդից մանդատ եք ստանում Ձեր շահերի համար, Ձեզ հզորացնելու համար։ Եթե կարող եք ինձ բացատրեք, որն է ժողովրդի շահը , որ դուք իրար դեմ եք պայքարում, հանուն ժողովրդի որ շահի է Ձեր պայքարը?։ Որ ասում ենք նոր Հայաստան, որ ասում ենք բարձրագույն իշխանությունը ժողովուրդն է, երևի դուք դա միայն խոսքերն եք ընկալել ու չեք զգում դրա կարևորությունը։ Ես ու իմ նման հասարակ շատ քաղաքացիներ ամենաշատը իրավունք ունեն Ձեզ խոսք ուղղելու , որովհետև Դուք մեր ենթականերն եք, մեզ ծառայողներն եք ու Դուք պարտավոր եք հաշվի նստել մեզ հետ։ Ձեր անձնական ինքնահաստատման հարցերը մի փաթատեք ժողովրդի վզին, ինձ համար ծիծաղելի է տեսնել այսպիսի իրավիճակ և ցավալի է, որ իմ երկրի երկրորդ և երրորդ ուժերը այսքան պրիմիտիվ են։ Ես, տեսնելով այս իրավիճակը ուղղակի կրկնակի հիասթափություն եմ ապրում։ Այս իրավիճակում ես չեմ տեսնում , որ մի ուժը պայքարի ի շահ ժողովրդի, մյուսը ավելի շատ պայքարի ի շահ ժողովրդի։ Ես չեմ տեսնում , որ Դուք զինվերի համար եք պայքար մղեք, սովածների, անտունների, հիվանդների. ես տեսնում եմ,որ Դուք Ձեր անձնական շահերի համար եք պայքարում։ Մարդկանց հրահրում, իրար դեմ եք հանում, բայց մենք ազգովի շատ մեծ ու շատ լուրջ հարցեր ունենք լուծելու։ Եթե ճիշտը ուզում եք իմանալ, երկու ուժերն էլ կեղտուտ և վախկոտ անցյալ ունեն, բայց ես ասում եմ, որ դա նախկինում է եղել, իսկ շատ մեծ հույս ու սպասելիքներ ունեմ, որ նոր Հայաստանում Դուք կլինեք ավելի մաքուր, ավելի ուղիղ, ավելի ուժեղ ու նաև պատասխան կտակ ձեր նախկինում արածների համար։ Այս ասածներս ապացուցելու համար բերում եմ երկու օրինակ. Պարո’ն Ծառուկյան Դուք 2015թ զադնի դրեցիք… Պարո’ն Մարուքյան Դուք էլ հեղափոխության օրերին էիք զադնի դնում… Ավել բան չեմ գրում ,սրանք բացահայտ փաստեր են , որ կան նաև համացանցում։ Իմ սիրելի’ հայրենակիցներ, Ձեզ էլ կոչ եմ անում պարապ չթողեք Ձեր կողմից ընտրված քաղաքական ուժերին, Ձեր պահանջներով ծառայեցրեք ու կարգի հրավիրեք Ձեր ենթականերին, թույլ մի’ տվեք,որ նրանք իրենց ռեսուրսները , ժամանակը , հնարավերություները ծախսեն իրենց անձնական հաշիվները պարզելեւ համար։ Իրենք պարտավոր են գիշեր-ցերեկ ծառայել ձեզ ու միայն ձեր շահերին։ Ես խնդրում եմ ,որ ձեր ենթականերին սթափեցնեք և կո’չ անեք’ չմոռանալ ինչի համար են ընտրվել որպես քաղաքական 2 և 3 ուժեր։ Այսքանով եզրափակում եմ իմ բաց նամակը և հոսով եմ , որ կարդալուց անպայման չեք մոռանա, որ նամակը գրել է հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչը։ Հարգանքներով Մանուել Մանուկյան։

Առնչվող Հոդվածներ