Բաց Նամակ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ. Անահիտ Մութաֆյան

Երեք օր է Արցախը վաճառված է, երեք օր է Երևանի Ազատության հրապարակում հավաքվում են մարդիկ, փորձում ինչ որ ձևով ելք գտնել, ինչ որ լուծում գտնել, բայց ոչ հրապարակում, ոչ մամուլում ես չտեսա ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։Հարգելի և շատ սիրելի Պարոն Կարապետյան գիտեմ, որ չեք սիրում փողոցային պայքար, գիտեմ, որ չեք ընդունում փողոցային որոշումներ, բայց խաղասեղանին է դրված ձեր ծննդավայրի լինել չլինելու հարցը, իսկ դուք լռում եք։ Գուցե գա մի օր, որ դուք չկարողանաք գնալ ձեր հայրական տուն՝ հրաշք Աստղաշեն, դուք ստիպված լինեք ձեր ազգանունը շարունակողին՝ փոքրիկ Կարենին չտանել իր պապերի երկիրը և ստիպված իր պապական հայրենիքի մասին պատմել նկարներով, նկարով ցույց տալ Աստղաշենի հրաշքները՝ սարերի վրա թափված քարե աստղիկները, իսկ գուցե նա չհավատա ձեզ քանզի նա չի կարողանա իր աչքով տեսնել այդ հրաշքը։ Սիրելի Կարեն Վիլգեմի թաքցրած չէ իմ մեծ համակրանքը ձեր հանդեպ և ինձ նման շատերն են ու այդ շատերի ու հենց Աստղաշենցիների համար դուք իրավունք չունեք լռելու, դուք իրավունք չունեք ձեր գեղեցկացրած քաղաքը՝ Ստեփանակերտը, Քարվաճառը լուռ թուրքին թողնելու։

Խոսեք, մի լռեք…

Խնդրում եմ գոնե այս հարցում հուսախաբ մի արեք ինձ ու ինձ նման ձեզ հավատացողներին։ Գուցե ձեր մի խոսքը մի կաթիլ հույս լինի։

Առնչվող Հոդվածներ