Հասարակություն

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարգելի’ վարչապետ, վերջին օրերին նկատել եմ, որ Արցախի Հանրապետությունում ակտիվացել են ՀՀԿ- ի կեղտոտ ծրագրերին ծառայած որոշ իշխանավորներ, և նրանք պատրաստվում են վերարտադրվել։ Ես Արցախի Հանրապետության քաղաքացի չեմ, ՀՀ քաղաքացի եմ, բայց շատ իրավունքներ ունեմ Արցախի վերաբերյալ, ինչի համար ունեմ այդ իրավունքները? Ասեմ , որովհետև 2 տարի, կյանքս վտանգելով,պաշտպանել եմ Արցախը։ Որոշեցի ծանոթանալ Արցախի Հանրապետության սահմանադրությանը և հասկացա, որ այն իմ անձին վիրավորում է, ես վիրավորված եմ մինչև հոգուս խորքը։ Արցախի Հանրապետության սահմանադրությունը խայտառակություն է և այն պարտադրվել է արցախցիներին ՀՀԿ-ի բռնապետ իշխանավորների կողմից։ Այսինքն ըստ սահմանադրության ես իրավունք չունեմ Արցախում մասնակցել ընտրությունների և իմ պաշտոնը առաջադրել, դրա իրավունքը չունի ոչ մի ՀՀ քաղաքացի, ոչ մի երիտասարդ,, ով կյանքը վտանգելով’ գիշեր-ցերեկ հսկել է Արցախի սահմանները։ Լավ, որ այդպես է , որ այդքան անվստահելի ենք, ինչի ենք մենք 18 տարեկանում գնում, կանգնում գյուլի բերանը? Այսինքն Արցախի սահմանները կարող եք մեզ վստահել, բայց Արցախում պաշտոն զբաղեցնելը չեք կարող?։ Գիտեք սա ինչի է նման, նման է նրան, որ մերը միայն դժվար գործն է, մենք պիտի առաջնագծում տառապենք , ընկերներ կորցնենք, և այլն, բայց չպիտի այնտեղ պաշտոն զբաղեցնենք։ Հաշվի առնելով արտաքին քաղաքականության որոշ հանգամանքներ, շատ չեմ խորանում, բայց Ձեզ հստակ տեղեկացնում եմ, որ Արցախի ժողովուրդը և Հայաստանի ժողովուրդը նույն ժողովուրդն է, Արցախցու անձնագիրը ու ՀՀ քաղաքացու անձնագիրը նույնն է ու հստակ արձանագրում եմ, որ Արցախի սահմանադրությունը դավադիր նպատակ ունի և հենց այդ սահմանադրությամբ է ամենաառաջինը տարբերություն դրվում Արցախցի ու Հայաստանցի, այս տարբերությունը չպիտի լինի ու չի կարող լինել, Նոր Հայաստանի իշխանությունի չի կարող թույլ տալ այսպիսի խայտառակ սահմանադրության շարունակությունը։ Արցախը կարիք ունի Հայաստանում ապրող քաղաքացիների, ինչպես ռազմական դաշտում, այդպես էլ քաղաքական և մնացած բոլոր դաշտերում, և որևիցե պատնեշ չպիտի լինի, որ ՀՀ զարգացած և գրագետ քաղաքացին կարողանա գնալ Արցախ և պետական պաշտոն զբաղեցնելով’ ծառայություն մատուցի Արցախին, չի կարող այդպես լինել, դա ազգադավ ծրագիր է, դա Արցախի թուլացումն է, Արցախի ուժերը պիտի շատացվի, Արցախում պիտի գործեն ամենախելացիները, ամենահմուտները, ամենափորձառուները և սա բխում է բոլորիս շահերից։ Հարգելի’ Վարչապետ դիմում եմ Ձեզ’ակնկալելով հստակ լուծում այս խայտառակ հարցի վերաբերյալ, բանակցե’ք Արցախի իշխանությունների հետ և տեղեկացրեք իրենց, որ իրենց սահմանադրությունը վիրավորանք է մեզ համար, և դա մենք չենք պատրաստվում հանդուրժել։ Հարգանքներով Մանուել Մանուկյան։

Հ.Գ.Արցախցի Հայաստանցի տարբերությունը դրվում է հենց Արցախի սահմանադրությունով, որը մասնատում է մցնում ազգի միասնականության մեջ։

Առնչվող Հոդվածներ