Հասարակություն

Բաց նամակ Նազենի Ղարիբյանին:

Ուզում եմ հիշեցնել տիկին Ղարիբյանին,որ իր գործառույթներից առաջինը և ամենագլխավորը ՀՀ մշակույթի քաղաքականության հայեցակարգ մշակելն է և մշակութային քաղաքականության իրականացումը, մշակույթի զարգացմանը միտված ծրագրերի մշակումը։

Եթե չկա հայեցակարգ և մշակույթի ոլորտը ամորֆ վիճակում է,ապա անհապաղ անհրաժեշտ է այդ դժվարին աշխատանքն իրականացնել։ Եթե չգիտեք ինչպես դա անել կամ չգիտեք թե դա ինչ է, ապա անհրաժեշտ է կանչել ոլորտի պրոֆեսիոնալներին և հարցնել, թե ինչն է մտնում Ձեր պարտականությունների մեջ և ինչը ոչ, ինչպես կարող եք մշակել ճիշտ քաղաքականություն և այլն։

Սկզբի համար նշեմ,որ Ձեր առաջին և ամենակարևոր գործառույթը ՀՀ մշակույթի գործիչների աշխատանքի ազատությունը, ստեղծագործելու համար բարենպաստ հնարավորությունների ստեղծումն է և արտիստների գործունեությանը չխոչընդոտելը, այլ ոչ թե վերջինիս խափանումը։

Եթե չեք կարող նրանց օգնել,ուրեմն մի խանգարեք, և ամեն բան հրաշալի կլինի։ Եթե մինչ հիմա չգիտեք,որ Ֆեյսբուքը քաղաքականություն իրականացնելու և զրպարտանքի վայր չէ,ապա ցավում եմ մեզ բոլորիս համար։ Եթե մինչ հիմա չգիտեք, որ զրպարտելու,սուտ տեղեկություններ տարածելու փոխարեն անհրաժեշտ է նախ և առաջ կարդալ և ծանոթանալ եղելությանը, ապա կրկին ցավում եմ մեզ բոլորիս համար։ Քանի որ ՀՀ մշակույթի ոլորտը այսօր այնքան վատ վիճակում է, որ ամեն բան կարգավորվում է ֆեյսբուքյան մակարդակում, ապա ժամանակն է հրաժարական տալ և հանձնվել’ ոլորտը փոխանցելով պրոֆեսիոնալներին։

Մի պախարակեք մեր մշակույթի գործիչներին, եթե ընդհանրապես տեղյակ չեք շատ կարևոր հարցերից։ Արտիստի գործունեությունը և ստեղծած արժեքները հարատև են,իսկ ձեր աթոռը ոչ։ Մինչ օրս այդպես էլ ոլորտի ղեկավարները չկարողացան ընդունել, որ ոչ թե պետք է գործեն ընդդեմ տաղանդավոր արտիստների այլ հանուն ֆունդամենտալ ծրագրերի իրագործման։ Չմոռանաք, որ դուք մշակույթի ոլորտի այսօրվա պատասխանատուն եք, բայց ոչ այն մշակույթի,որը “տիկին Մակունցն” էր, այլ այն մշակույթի, որը ստեղծվել և ստեղծվում է արվեստագետների, սերունդների և հասարակության ունեցած մշակութային պոտենցիալի արդյունքում, իսկ վերջինիս պահպանման և առաջընթանցի համար անհրաժեշտ է իրականացնել ճիշտ և գրագետ մշակութային քաղաքականություն։

Առնչվող Հոդվածներ