Բաց նամակ Վլադիմիր Պուտինին:

Հարգելի’ Վլադիմիր Պուտին, ես այս տարի երկրորդ անգամ եմ բաց նամակ գրում Ձեզ։Այս անգամ ոչ թե ձեր ենթակաների համար եմ գրում,այլ կոնկրետ Ձեր քայլերի համար։ Դուք, երբ զանգում եք ու շնորհավորում մի մարդու , ով այս պահին մեղադրվում է պետական հանցագործության մեջ, այդպիսով ապացուցում եք , որ թքած ունեք աշխարհի օրենքների վրա, արդարության վրա, ճշմարտության վրա։Հիշե’ք , որ այն ինչի հասել եք այսօր՝ դա Աստծո կամքն է, իսկ Աստված հարգում է ազնվությունը և ճշմարտությունը, եթե ուզում եք դեմ գնալ այդ ճշմարտությանը, իմացած եղեք’դեմ եք գնում ոչ թե շատ հայերի կամքի, այլ դեմ եք գնում ազնվությանը և արդարությանը, որտեղից էլ կարող ենք հետևություն անել , որ դեմ եք գնում Աստծոն։ Մի թե այնքան եք Ձեզ հզոր կարծում, որ մտածում եք կարող եք դեմ գնալ Աստծոն?
Որպես Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, կո’չ եմ անում Ձեր անձնական շահերից ելնելով սեպ չխրե’լ Հայ-Ռուսական հարաբերություններում։ Դուք Ձեր հոգում ու մտքում լավ գիտեք ճշմարտությունը, Ձեր ապրած կյանքը Ձեզ շատ բան է սովորացրել։Դուք պիտի զգացած ու հասկացած լինեք , որ արդարությանը հակառակ գնացողները Աստծոն են հակառակ գնում, չեմ ուզում մտածել,որ Ձեր մեջ այնքան քաջություն կա , որ կարողանաք Աստծոն հակառակվել, Դուք հաշված վայրկյանների հարց եք Աստծո համար։ Ամենավերջում կոչ եմ անում Ռուսաստանի արժանապատիվ քաղաքացիներին, որ թույլ չտան իրենց նախագահին մտնի Հայաստանի Հանրապետության ներքին կուխնյան։ Իսկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում արտահայտվել, հիշե’ք Հայաստանի տերը դուք եք, դուք ամենաբարձր իշխանությունն ունեք և դուք եք ամենակարևոր որոշումները կայացնողները….
Հարգանքներով Մանուել Մանուկյան։

Հ.Գ. Գազի գնով էլ մի վախեցրեք Հայ ժողովրդին, երևի չեք գիտակցում մեր ժողովրդի կամքի հզորությունը….

Նմանատիպ գրառումներ