Հասարակություն

Բաքուն Արթուր Վանեցյանի հայտարարության համար մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին:

«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է տարածքների օկուպացմանն անմիջական մասնակցության մասին»,- իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Վերջինս ընդգծել է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում նման «սադրիչ հայտարարությունների հնարավոր բացասական հետևանքների համար»:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանն այս հարցով դիմելու է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ «ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Առնչվող Հոդվածներ