Քաղաքականություն

ԲՀԿ-ի յուրօրինակ ընտրակաշառքը. Ծառուկյանը գրանցում է հարյուրավոր ԱՁ-ներ, որ «աշխատավարձ» տա. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում:

Նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան: Ընտրություններից անմիջապես հետո այս ԱՁ-ները, բնականաբար, կլուծարվեն:

Սա ընտրակաշառքը շրջանցելու օրինական տարբերակ է համարվում, քանի որ մարդը փող է ստանում ոչ թե քվեարկելու, այլ ԱՁ-ում աշխատելու դիմաց, կարեւոր չէ, որ նրա կատարած միակ աշխատանքը լինելու է ԲՀԿ-ի օգտին քվեարկելը»:

Առնչվող Հոդվածներ