Ժամանց

Բնական. Անի Երանյանի լուսանկարը

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Անին սպիտակ շապիկ է կրում։ Դերասանուհին գրեթե շպարված չէ, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Անին լուսանկարը չի մեկնաբանել։  

Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին մուգ գույնի բաճկոն էր կրում ու արեւային ակնոց։ «Մի օր ինչ-որ մեկը կավերի ձեր աշխարհը՝ ուրիշին երջանկացնելու համար։ Ոչ ոք ձեր ճանապարհին պատահաբար չի հանդիպում»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Առնչվող Հոդվածներ