Սպորտ

Բրիտանացի վազորդ Մո Ֆարան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 21 330 մետրը հաղթահարելով 60 րոպեում

Բրիտանացի վազորդ Մո Ֆարան համաշխարհային ռեկորդ է սահմանել Բրյուսելում Ադամանդե լիգայի մրցաշարում՝ 21 330 մետրը հաղթահարելով 60 րոպեում: Այս մասին հայտնում է The Strait Times-ը:

Նախորդ ռեկորդը պատկանում է Հայլե Գեբրսելասիեին (21 285 մետր), որը նա սահմանել էր Օստրավայի Գրան Պրիի ժամանակ 2007-ի հունիսի 27-ին:

Թեթև ատլետ Մո Ֆարան հայտնի է որպես միջին և երկար հեռավորությունների վազորդ: Նա օլիմպիական քառակի չեմպիոն է, վազքի 5 հազար և 10 հազար մետր հեռավորության աշխարհի վեցակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն 

Առնչվող Հոդվածներ