Հասարակություն

Գագիկ Ասլանյանը նշանակել է Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Ասլանյանը նշանակել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գագիկ Ասլանյանի նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,-ինչպես փոխանցում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, ասված է Արմեն Սարգսյանի հրամանագրում։ Արմեն Սարգսյանի մեկ այլ որոշմամբ՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Ավետիկ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/131885.html?fbclid=IwAR3REsU32FfnhoO6_YgoJsO8OiuPG3DtIutA_D3c9kzyl3YPt7OG_QjMeYM

© factor.am

Առնչվող Հոդվածներ