Ժամանց

Գարիկ-Սոնա դուետի համերգը Սիրահարների օրվա առթիվ ու կարևոր մաղթանքը:

Սիրահարների այգում սիրո ջերմ մթնոլորտի համար տոն կամ առիթ պետք չէ, բայց երբ կա և՛ տոնը՝ Սբ․ Սարգիսը, և՛ Սոնա-Գարիկ դուետը, սիրառատ ու ջերմ տրամադրությունը տողերի միջոցով փոխանցելն անշնորհակալ գործ կլինի։ Tert.am Life-ը ներկայացնում է Սիրահարների տոնին նվիրված համերգի հետաքրքիր դրվագները։

Մինչև բեմ հասնելը կատարողները խոսեցին օրվա խորհրդի մասին։

Գարիկը հրաժարվեց բարձրաձայնել կնոջը՝ Մարիաննային, արված ամենակրեատիվ սիրո խոստովանությունը, փոխարենը խոսեց սիրո կարևորության ու անհրաժեշտության մասին․ «Մենք՝ հայերս, դարավոր ազգ ենք և պինդ ենք մեր ընտանիքների հաշվին։ Եթե ինչ-որ մեկը չի զգացել սեր ասվածը, ուզում եմ այսօր սկսի զգալ, այդ սերը ծաղկի, դառնա այն ընտանիքը, որը մենք հպարտորեն կոչում ենք հայկական ընտանիք»։

Միանալով Գարիկի մաղթանքին՝ Սոնան ցանկացավ, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, անպայման գտնեն, որովհետև սերն աշխարհում ամենավեհ զգացմունքն է։

Շատերն իրենց երկրորդ կեսի սպասումով աղի բլիթ են կերել։ Սոնան անկեղծացավ, որ մի քանի տարի շարունակ ինքն էլ է կերել․ «Ինչ-որ աղոտ բաներ եմ հիշում։ Այս տարի էլ կերել եմ, մեր հարևանուհին էր պատրաստել, բայց շատ քաղցր էր այդ աղի բլիթը ու բնականաբար ոչինչ չտեսա։)»։

 

Գարիկն ասաց, որ ինքը երբևէ չի կերել աղի բլիթ, բայց գիտի մարդու, որը վստահեցնում է, թե երազում ամուսնուն է տեսել։

Արդեն բեմից նրանք իրենց երգերով ավելի տենական դարձրին հացաքվաժների օրը։ Միջոցառման բացման խոսքում հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը փորձեց ներկաներից պարզել՝ շատե՞րն են սիրահարված, արձագանքներից ելնելով Գարիկը նկատեց, որ ոչ ու մաղթեց, որ հաջորդ տարի այդ հարցին դրական պատասխանողները շատ-շատ լինեն։
Համերգի մեկնարկը տրվեց Վահան Տերյանի «Տարիներ, տարիներ» բանաստեղծության հիման վրա գրված երգով:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Զառա Ղազարյան

life.tert.am/

Առնչվող Հոդվածներ