Արտակարգ դեպք/Պատահարներ

Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի արհեստական լճակում քաղաքացի է խեղդվել

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում՝ արհեստական լճակում, քաղաքացի է խեղդվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դպրաբակ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակի արհեստական լճակում հայտնաբերվել է Յ. Պ.-ի (ծնված 1957 թ.) դին:

Ջրափրկարարները դին դուրս են բերել լճակից:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Առնչվող Հոդվածներ