Արտակարգ դեպք/Պատահարներ

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում փայտյա շինություն է այրվել:

Մարտի 2-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի տներից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է փայտյա շինություն. ներսում կա կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:47-ին:

Առնչվող Հոդվածներ