Հասարակություն

Գեներալ Մանվելին ուզում են զրկեն Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու տիտղոսից:

Ամեն ինչ մի կողմ…մի խառնեք այստեղ ձեր էմոցիաները,մի ասեք ինձ ինչ է տեղի ունեցել մի քանի ամիս առաջ կամ ինչեր են գտել նրա տանը: Սաղ մի կողմ…դատում ենք սառը:

Գոյություն ունի անմեղության կանխավարկած:

Բոլորս գիտենք այս երևույթի գոյության մասին,հուսով եմ դրանից տեղյակ է նաև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
Որքան էլ որոշների ականջին անհաճո լինի, միևնույն է պատկան մարմինները պետք է գիտակցեն, որ Գեներալ Մանվելի մեղքը ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՉԷ:
ՆԱ մեղավոր կլինի,եթե մեղավոր լինի, ՄԻԱՅՆ և ՄԻԱՅՆ դատարանի դատավճռից հետո: Ոնց կարելի է մարդուն զրկել ինչ որ տիտղոսներից քանի մեղքը ապացուցված չէ:
Եթե սա է,ինչպես Վարչապետն է սիրում ասել, վերականգնված արդարությունը,սերը և հանդուրժողականությունը, ապա թույլ տվեք պնդեմ,որ այն հիմնված մատից հոտ քաշելու վրա:
Մարդուն պատվավոր քաղաքացուց զրկելը արագ կատարվող գործընթաց է, և եթե այն տեղի ունենա դատարանի վճռից հետո դա այլ հարց է, իսկ եթե հիմա, ապա այն հիմնված է լինելու դատարկաբանության և մարդկանց էմոցիաների վրա:
Իհարկե ամեն պահի կարող եք կանգնել և ասել,որ դա Հանրային պահանջ է, որ իշխանությունը ժողովրդի ձեռքում է…է էլի թող տենց լինի…. բայց պատժեք մարդուն մեղքը ապացուցելուց հետո և մի վերածեք այս ամենը շարքային,անմակարդակ և չստացված անձնական ՎԵՆԴԵՏԱՅԻ, և այն էլ հանրության ձեռքով արված Վենդետայի:

Եթե այսպես եք շարունակելու գործել, ապա ձեզ մի խորհուրդ տամ. օրենք ընդունեք,որ ԳՄՓ-ԳՄՓ-ՀՈՒ-ն ավելի բարձր արժեք է քան ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ:

Հրաչյա Միքայելյան

Առնչվող Հոդվածներ